19 հոկտեմբերի 2022 - 10:26 AMT
Մալխաս Ամոյանը՝ աշխարհի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանն աշխարհի չեմպիոն է դարձել Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում։ Նա հանդես է գալիս 77 կգ քաշային կարգում։

Եզրափակչում Ամոյանը հաղթել է մոլդովացի Ալեքսանդր Գուտուին և 7։2 հաշվով։ Կիսաեզրափակչում Ամոյանը 9։5 հաշվով հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցչին։

Ամոյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ հաղթել է Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1։1), 1/8 եզրափակչում 3։0 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է ղրղըզ Ակիլբեկ Տալանտբեկովին: