Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականը համալրվել է Ռուսաստանից ժամանած մարզիկներով

PanARMENIAN.Net - Երեւան ժամանեց Ռուսաստանից հրավիրված հայ պատանի բասկետբոլիստների խումբը: Պատանի բասկետբոլիստները այսօրվանից Երեւանում ուսումնա-մարզական հավաք կանցկացնեն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայում:



Ներկայումս Ռուսաստանում ելույթ են ունենում տասնյակ հայ պատանի մարզիկներ, որոնք կարող են համալրել Հայաստանի մինչեւ 16 տարեկանների պատանեկան հավաքականը: Այդ նպատակով էլ Ռուսաստանից հրավիրել են առավել աչքի ընկնող 6 բասկետբոլիստներ:



Վաղը Երեւան կժամանի նաեւ Ռուսաստանում աշխատող հայտնի սերբ մարզիչ Ալեքսանդր Դրուիչը: Վերջինիս գլխավորած թիմերը Ռուսաստանի պատանեկան առաջնություններում բազմաթիվ հաղթանակներ են տոնել: Դրուիչը Հայաստանում կհանդիպի ՀԲՖ-ի ղեկավարության, հայ մարզիչների հետ: Հայ պատանիները մի քանի օր կմարզվեն նրա գլխավորությամբ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---