20 հոկտեմբերի 2022 - 18:20 AMT
Երևանում է Միխայիլ Միշուստինը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան` մասնակցելու հոկտեմբերի 20-21-ը տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հայտնում է Sputnik Արմենիան։

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարն այսօր կմասնակցի նեղ կազմով խորհրդի նիստին: Հոկտեմբերի 21-ին ԵԱՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարների հետ նա կհանդիպի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Այնուհետև տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ ‌