Բաքուն հայտարարել է, թե ԵԱՀԿ խումբը մանդատ չունի և նրանց զեկույցն ընդունելի չի լինի

Բաքուն հայտարարել է, թե ԵԱՀԿ խումբը մանդատ չունի և նրանց զեկույցն ընդունելի չի լինի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով ԵԱՀԿ-ի Պահանջների գնահատման առաքելությանը, որը ՀՀ կայցելի հոկտեմբերի 21-27-ը, հայտարարել է թե ԵԱՀԿ խումբը մանդատ չունի և չի կարող «կապ ունենալ այդ միջազգային կազմակերպության հետ», իսկ «զեկույցը չի կարող ընդունելի լինել»։

ԵԱՀԿ առաքելությունը կոչված է գնահատելու իրավիճակը Ադրբեջանի հետ ՀՀ սահմանամերձ շրջաններում:

Բաքուն հայտարարել է նաև, որ «դա ՀՀ միակողմանի նախաձեռնությունն է և ոչ այլ ինչ է, քան մի քանի պետությունների ներկայացուցիչների խմբի մասնավոր այց, և նման այցի ցանկացած արդյուքն կգնահատվի հենց այդ կերպ», գրում է Interfax.az-ը։

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ քարտուղարության կողմից ՀՀ գործուղվող խմբին, որը կոչվում է Պահանջների գնահատման առաքելություն, ապա հարկ է նշել, որ դրա գործուղման հարցը երբեք չի քննարկվել ԵԱՀԿ ոչ մի մարմնի կողմից, որը հավաքական որոշումներ է կայացնում, և ուստի, ոչ մի որոշում չի կայացվել։ Այդպիսով, վերոնշյալ անվանումով ցանկացած խումբ չունի ԵԱՀԿ մանդատ, չի կարող որևէ կապ ունենալ ԵԱՀԿ հետ, և դրա ոչ մի զեկույց կամ ամփոփում չի ընդունվելու որպես ԵԱՀԿ փաստաթուղթ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կգործուղի Հայաստան, որը երկրում կլինի հոկտեմբերի 21-27-ը։ Խումբը ՀՀ կժամանի Երևանի հրավերով։ Նշվում է, որ այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա համալիր անվտանգության հայեցակարգի շրջանակում։

Տեխնիկական խումբը բաղկացած կլինի միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից։ Խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գտնվող շրջաններ և կխորհրդակցի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---