21 հոկտեմբերի 2022 - 16:57 AMT
Թուրքիան գլխավոր հյուպատոսություն կբացի Շուշիում

Թուրքիան գլխավոր հյուպատոսություն կբացի Շուշիում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք գլխավոր հյուպատոսություն ենք բացում Շուշիում»,- ասել է Էրդողանը թուրք լրագրողների հետ զրույցում Ադրբեջանից վերադառնալիս, որտեղ մասնակցում էր Զանգիլանի (Կովսական) օդանավակայանի բացմանը։

Նշվում է, որ օդանավակայանը ՀՀ և Իրանի սահմանների մոտ է գտնվում։

Ավելի վաղ, 2022-ի մայիսին Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բախչին հայտարարել էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններ են ընթանում Շուշիում թուրքական հյուպատոսության բացման շուրջ։

Թուրքիան գլխավոր հյուպատոսություններ ունի նաև Գյանջա քաղաքում և Նախիջևանում։

Շուշին օկուպացվել է Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի արդյունքում։

Photo. Ria Novosti