22 հոկտեմբերի 2022 - 11:58 AMT
2022-ին սեզոնային զբաղվածության ծրագրից 1000-ից ավելի ընտանիք է օգտվել

2022-ին սեզոնային զբաղվածության ծրագրով կառավարությունն աշխատավարձի տեսքով 180 մլն դրամ է բաշխել 1000-ից ավելի ընտանիքի։ Օրինակ, այգեգործները վարձատրվել են սեփական այգին մշակելու համար։

Հնարավորությունից օգտվել են մինչև 3 հեկտար հողատարածք մշակողները, որոնք ունեն գործազուրկի կարգավիճակ, սոցիալապես խոցելի խմբում են կամ բազմազավակ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ծրագիրը մեկնարկել էր հուլիսին, նախատեսված էր ընդգրկել 716 շահառու, սակայն ընթացքում պայմանագրերի քանակն ավելացավ։

Այգեգործների մասով ծրագիրն ավարտվում է հոկտեմբերին։