22 հոկտեմբերի 2022 - 12:52 AMT
Մխիթարյանը կմասնակցի Մարադոնայի հիշատակի ընկերական հանդիպմանը

Իտալական Միլանի «Ինտեր» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի հիշատակին նվիրված ընկերական հանդիպմանը։

«Մենք կմասնակցենք Հանուն խաղաղության հանդիպմանը՝ նոյեմբերի 14-ին Հռոմի Օլիմպիական մարզադաշտում»,-գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հանդիպմանը կմասնակցեն նաև Լեոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Ջանլուիջի Բուֆոնը, Դիեգո Մարադոնա կրտսերը, «Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն և այլ հայտնի ֆուտբոլիստներ։

Մարադոնան մահացել է 2020-ի նոյեմբերի 25-ին։