Հայաստանի ԱԳՆ հրաժարվել է «Միացում» շարժման հետ քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հարցը

PanARMENIAN.Net - «Հայ կամավորների միավորումն» այսօր կազմավորվող հայ-թուրքական հարաբերությունների քննարկում է կազմակերպել Երեւանում: Հանդիպմանը հրավիրված էին Արցախյան պատերազմի կամավոր ազատամարտիկներ, մտավորականության, երիտասարդական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:



Քննարկման մասնակիցներից մեկը` գրող եւ հրապարակախոս Գեւորգ Յազիչյանը, նշեց, որ ինքը հայ-թուրքական հարաբերություններ չի տեսնում, միայն հայ-թուրքական հակամարտություն եւ թշնամություն: «Մենք կորցրել ենք մեր հայրենիքը եւ պարտավոր ենք ազատագրել այն»,- հայտնել է նա:

Սակայն, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կարծիքով, սահմանը վաղ, թե ուշ բացվելու է` անկախ մեր կամքից, բայց այսօր հայ ժողովուրդը դեռեւս պատրաստ չէ դրան: «Մենք չենք ցանկանում ապրել սահմանափակ հնարավորություններով պահածոյացված անոթի մեջ: Հարկավոր է աշխատել, որպեսզի հասարակությունը պատրաստ լինի ընդունելու նման մարտահրավերը»,- հայտնել է նա:



Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ, Տիգրան Խզմալյանը հայտնել է, որ յոթ ամիս առաջ «Միացում» քաղաքական շարժումը Հայաստանի ԱԳՆ էր դիմել արտգործնախարարի հետ հանդիպում կազմակերպելու բազմաթիվ խնդրանքներով, բայց մերժում է ստացել: «Ես կարծում եմ, որ նման կարեւոր հարցեր, որոնք շոշափում են ազգային նույնությունն ու անվտանգությունը, պետք է կլոր սեղանի շուրջ քննարկվեն հասարակության, մտավորականության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ»,- հայտնել է նա: Վերջում հանդիպման մասնակիցները որոշում ընդունեցին շարունակելու քննարկումները եւ որոշելու ապագա գործողությունների ձեւաչափը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---