22 հոկտեմբերի 2022 - 15:34 AMT
Դոլարի և եվրոյաի անկումը շարունակվում է

ՀՀ բանկերում հոկտեմբերի 22-ի 14։27-ի դրությամբ դոլարի առքի նվազագույն գինը 400 դրամ է, վաճառքինը՝ 408 դրամ։

Հոկտեմբերի 20-ի համեմատ դոլարն արժեզրկվել է 1.66 դրամով»

Եվրոյի փոխարժեքը նվազել է 2․75 դրամով՝ առքը նվազագույնը 383 դրամ է, վաճառքինը՝ 398 դրամի սահմանում։

Ռուսական ռուբլու առքի նվազագույն գինը 5.57 դրամ է, վաճառքինը տատանվում է 6.60 դրամի սահմանում։

Դոլարի և եվրոյի փոխարժեքը ՀՀ շուկայում կտրուկ բարձրացել էր Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին՝ մեկ դոլարի փոխարժեքը 525-535 դրամ էր։ Մարտի 15-ին դոլարը վաճառվում էր առավելագույնը 515 դրամով։