ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբն այցելել է Սյունիք

ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբն այցելել է Սյունիք

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հոկտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ:

Դրա ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքները։

ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև սահմանամերձ բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

Ավելի վաղ ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը գնդապետ Ռոբերտ Տկաչուկի գլխավորությամբ այցելել էր Գեղարքունիք։

ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբը Հայաստանում կլինի մինչև հոկտեմբերի 27-ը։ Խումբը ժամանել է Երևանի հրավերով։ Այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա համալիր անվտանգության հայեցակարգի շրջանակում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---