Քերոբյանին ներկայացրել են ցեմենտի դիֆիցիտի պատճառով առաջացած խնդիրները

Քերոբյանին ներկայացրել են ցեմենտի դիֆիցիտի պատճառով առաջացած խնդիրները

PanARMENIAN.Net - Նախարար Վահան Քերոբյանն ու փոխնախարար Ռաֆայել Գևորգյանն այցելել են բետոնի արտադրությամբ զբաղվող «Դրաքսման» ընկերություն, որտեղ ընկերության ղեկավարները ներկայացրել են ներկայում ցեմենտի դիֆիցիտի պատճառով առաջացած խնդիրները, ոլորտում մասնագետների պակասի հարցը, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու զարգացման իրենց տեսլականը։

Ընկերությունն օգտվել է նախարարության կողմից իրականացվող Տնտեսական արդիականացման միջոցառումից, որի շրջանակում ձեռք է բերել բետոնահանգույց մեքենաներ և բետոնամղիչ պոմպեր։

Նախարարը ներկայացրել է նաև «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում աջակցության տրամադրման կարգը և պայմանները:

Ավելի վաղ ԱԺ-ն ընդունել էր Թունյանի և Հովիկ Աղազարյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում էր Հայաստան ներկրվող ցեմենտի համար գործող 14,000 դրամ պետական տուրքը նվազեցնել, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2000 դրամ տուրքն առհասարակ հանել:

2019 թ. տեղական արտադրողին պաշտպանելու նպատակով ներդրվել էր ներկրման տուրքի չափ՝ մրցակցությանը դիմանալու համար, սակայն այժմ, անգամ առանց տուրքի ներկրվող ցեմենտը շատ ավելի բարձր ինքնարժեք ունի, քան տեղականը, որն էլ առաջացրել է ցեմենտի պակասուրդ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---