24 հոկտեմբերի 2022 - 18:14 AMT
Դարբինյան․ Բուհերի միաձուլումը բացառիկ անհեթեթ որոշում է

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով որոշ բուհերի միավորման ծրագրին, այդ որոշումն անվանել է անհեթեթ։

«Բուհերի միաձուլումը բացառիկ անհեթեթ որոշում է, իհարկե։ Որևէ չինովնիկական բացատրություն քննադատության չի դիմանում։ Յուրաքանչյուր համալսարանի դիրքավորման կարևորագույն բաղադրիչ է համալսարանական պատմությունը և ձևավորված ավանդույթները։ Ավելին` դրանք Ազգային Արժեքներ են, բոլորիս հարստությունը։

Կրկնում եմ` սա օլիգարխիայի հարստություն չէ, ժողովրդինն է։

Մի կպեք, հետադարձ հարվածին չեք դիմանա»,- գրել է նա։

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և աշխատակազմը դեմ են Մանկավարժականի և ֆիզկուլտինստիտուտի հետ հնարավոր միավորմանը և պարբերաբար բողոքի ցույցերի են դուրս գալիս։ Գործընթացի մասին մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, իսկ սեպտեմբերի 1–ին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի 16 պետական բուհերից նախատեսվում է թողնել առավելագույնը 8-ը: