24 հոկտեմբերի 2022 - 18:54 AMT
Menu.am-ը 10 տարեկան է. Ինչ սպասել ընկերությունից

Menu.am-ն առաջինն է Հայաստանում հիմք դրել առցանց առաքման մշակույթին, և դեռ 10 տարի առաջ հաջողվեց ստեղծել էլեկտրոնային առևտրի սեփական հարթակ՝ կայք և բջջային հավելված։

Այժմ Menu.am-ն ունի ավելի քան 500 գործընկեր, որոնց հետ կառուցել է ամուր գործնական փոխհարաբերություններ։ Այդ ամենին զուգահեռ՝ հաճախորդների հետ շփումն ու հետադարձ կապը սկիզբ է դրել օնլայն պատվերների հայաստանյան մշակույթի զարգացմանը։

2012 թվականին օնլայն գնումները Հայաստանում դեռ նորություն էին, իսկ այժմ գրեթե յուրաքանչյուրը գիտի, թե ինչպես և որտեղից օնլայն պատվեր կատարել։ Եվ խոսքը ոչ միայն սննդի առաքման մասին է։

Քանի որ Menu.am-ը ոլորտում առաջինն էր, իհարկե, եղել են նաև թերացումներ և սխալներ։ Սխալներին ուշադրություն դարձնելն է, որ օգնել է Menu.am-ի ամբողջ թիմին բարեփոխումների մեծ շարք սկսել՝ բոլոր ուղղություններով։ Սա մի լայնածավալ աշխատանք է, որը կարճ ժամկետում պիտի տեղափոխի ընկերությունը բոլորովին այլ հարթակ։

Menu.am-ի նորությունները

Թե ինչ է պատրաստել ընկերությունը այս տարի՝ ներկայացնում է Menu.am-ի գործադիր տնօրեն Դավիթ Բաբայանը։ Սկիզբ է դրվում նոր աշխատելաոճի, սպասվում են բազմաթիվ հաճելի անակնկալներ թե՛ հաճախորդների, թե՛ աշխատակիցների և թե՛ գործընկերների համար։

10-ամյակին ընդառաջ Menu.am-ի նախաձեռնած ակցիաներից ու անակնկալներից շատերն արդեն սկսվել են։

Առաքումներն իրականացվում են ոչ միայն Երևանում։ Աշխատելով 24 ժամ՝ Menu.am-ն առաքում է Աբովյանում, Գյումրիում և Էջմիածնում, ինչպես նաև ընդլայնում է առաքանիների տեսականին։

Ինչ կարելի է պատվիրել Menu.am-ից

Հնարավոր է պատվիրել գրեթե ամեն ինչ՝ պատրաստի սնունդ, մթերք, տնտեսական ապրանքներ, կենդանիների կեր, ծաղիկներ, նվերներ, նվեր-քարտեր, գրքեր և այլն։ Հաճախորդը կարող է պատվեր կատարել միաժամանակ մի քանի ռեստորաններից և ստանալ մեկ առաքմամբ։ Հնարավոր է նաև զանգերի կենտրոնի միջոցով կապ հաստատել Menu.am-ի հետ՝ խնդիր ծագելու դեպքում։ Արագ արձագանքն ու հաճախորդի երջանկությունը վաղուց առաջնահերթություն են ընկերության համար։