25 հոկտեմբերի 2022 - 18:35 AMT
Ռիշի Սունակը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության նոր ղեկավար Ռիշի Սունակը ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը։ Նա կառավարություն ձևավորելու մանդատ է ստացել Չարլզ Երրորդից։

Սունակը Բորիս Ջոնսոնի կառավարությունում զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։

42-ամյա Սունակն առաջին վարչապետն է, որին հաստատել է թագավոր Չարլզ III, որի թագադրությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին՝ Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։

Սունակը ներկուսակցական ընտրություններում ստացել է անհրաժեշտ 100 քվեն և վարչապետ է դարձել առանց համապետական ընտրությունների։ Նա Մեծ Բրիտանիայի հնդկական ծագումով առաջին վարչապետն է, ինչպես նաև ամենաերիտասարդը վերջին 200 տարվա ընթացքում։

Սունակը համարվում էր Համայնքների պալատի ամենահարուստ պատգամավորը, նրա անձնական կարողությունը գնահատվում է $240 մլն։ Նրա կինը՝ Աքշատա Մուրթին հնդիկ միլիարդատեր Նարայան Մուրթիի դուստրն է։ Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, կնոջ կարողությունը գնահատվում է 600-900 մլն դոլարի սահմանում։

Սունակը վարչապետի պաշտոնում կփոխարինի Լիզ Թրասին, որը հայտարարեց իր հրաժարականի մասին հոկտեմբերի 20-ին՝ ընդամենը 1․5 ամսվա պաշտոնավարումից հետո։