Մարգարիտա Սիմոնյանի խոսքով իր մուտքը ՀՀ արգելվել է

Մարգարիտա Սիմոնյանի խոսքով իր մուտքը ՀՀ  արգելվել է

PanARMENIAN.Net - RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան ևս արգելվել է։ Այդ մասին նա հայտնել է Տելեգրամ ալիքում ՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի` Հայաստան մուտք գործելու արգելքին:

«Կոնստանտին Զատուլինին, ով երկար տարիներ կատաղի կերպով սատարել է Հայաստանին, երկրի ներկայիս ղեկավարն արգելել է մուտք գործել Հայաստան։ Ի դեպ, ինձ նույնպես»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինն էլ. փոստով պաշտոնական նամակ է ստացել ՀՀ ԱԺ-ից, որով նրան իրազեկել են, որ իր մուտքը Հայաստան «անցանկալի է համարվում»։ Նա այդ քայլը վիրավորական է գնահատել։

Ավելի վաղ «Հայկական ժամանակը» գրել էր․ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Զատուլինը հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար։ Իսկ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիային» տված հարցազրույցի ընթացքում նա մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը»,- ասել էր Զատուլինը»,-ասվում է հրապարակման մեջ։

Foto: Scanpix/AP/LETA
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---