ԵՊՀ-ի կենսաբանները սուրճի թափոնից օրգանական պարարտանյութ են ստացել

ԵՊՀ-ի կենսաբանները սուրճի թափոնից օրգանական պարարտանյութ են ստացել

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի կենսաբանները 5 հոգանոց թիմով ստեղծել են «Մայքոֆի» ստարտափն ու սկսել զբաղվել օրգանական տարբեր թափոնների վերամշակմամբ։ Երիտասարդ կենսաբաններն, օգտագործելով սուրճի թափոնները, ստացել են մշակաբույսերի աճը խթանող օրգանական պարարտանյութ:

Կենսաբանների «Մայքոֆի» ստարտափի խնդիրներից մեկը թափոնների վերամշակումից արժեքավոր նյութերի ստացումն է: Այս գաղափարով էլ ստարտափը մասնակցել է գյուղատնտեսական ստարտափերի AgriTech մրցույթին ու զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Ստեղծվել են նոր կապեր. ստարտափըդարձել է Ակբա Ֆեդերացիայի «Նորարարական գյուղատնտեսության աջակցման» ծրագրի շահառու և մասնակցել «Իմփաքթ Հաբ Երևանի» հետ անցկացվող մեկ տարի տևողությամբ ձեռնարկատիրական ինկուբացիոն ծրագրին։

«Ակբա Ֆեդերացիան մեզ հնարավորություն տվեց մեկ տարով ունենալ «Իմփաքթ Հաբ Երևանի» անդամակցություն և օգտվել այն բոլոր դասախոսություններից ու հնարավորություններից, որոնք տալիս է «Իմփաքթ Հաբ Երևանը»: Նաև անհատական դասախոսություններ են կազմակերպվում Ակբա շահառուների համար: Մասնակցում ենք տարբեր աշխատաժողովների և դասընթացների՝ մարքեթինգի, ֆինանսների, բիզնեսի առաջխաղացման, գաղափարի կայունացման և մի շարք այլ թեմաներով, որոնք հնարավորություն են տալիս ձևավորել ու ամբողջականացնել մեր գաղափարը: Մեր նպատակն է ստանալ էկոլոգիապես մաքուր, կենսաքայքայվող օրգանական պարարտանյութ, որը, ի տարբերություն քիմիական պարարտանյութերի, վնաս չի հասցնի հողային կամ ջրային միջավայրերին: Ցանկանում ենք մեր դրական ներդրումն ունենալ գյուղատնտեսության մեջ»,- նշել է գիտական խմբի անդամ Լիանա Վանյանը:

«Այս տարվա ընթացքում փորձարկում ենք արել գյուղատնտեսության մեջ, դաշտավայրում, ջերմոցներում, մշակաբույսերի վրա և ցայտուն երևում էր պարարտանյութով և առանց պարարտանյութ փորձարկումների տարբերությունը։ Մեր նորույթն այն է, որ մեր փորձերում կիրառել ենք այնպիսի մանրէներ, որոնք անջատվել են Հայաստանի ու Արցախի տարածքից: Էնդեմիկ մանրէներ են, այնպիսի շտամեր, որոնք նորույթ են ամբողջ աշխարհում», - նշել է գիտական խմբի անդամ Սաթենիկ Միրզոյանը:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---