Ucom-ը` ՀՀ-ում 2022-ի հեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն, ըստ Global Banking & Finance Review-ի

Ucom-ը` ՀՀ-ում 2022-ի հեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն, ըստ Global Banking & Finance Review-ի

PanARMENIAN.Net - Ucom ընկերությունը ճանաչվել է Հայաստանում 2022 թվականի Հեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն հանրահայտ Global Banking & Finance Review ֆինանսական ամսագրի կողմից։ Global Banking & Finance Review առաջատար առցանց և տպագիր ֆինանսական ամսագիրը հիմնվել է Միացյալ Թագավորությունում 2010 թվականին։ Ամսագրի ուշադրության կենտրոնում են ոչ միայն համաշխարհային ֆինանսական միտումներն ու զարգացումները, այլև տեխնոլոգիական առաջընթացը, ինչի վերաբերյալ ամսագիրն անկախ և հավասարակշռված տեսակետ է ներկայացնում։

«Ucom ընկերության համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանում hեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն ճանաչվելը։ Հաճելի է միջազգային հեղինակավոր պարբերականի այսչափ բարձր գնահատականը մեր թիմային աշխատանքի և գործունեության վերաբերյալ, այն էլ՝ վերջին տարիների համաշխարհային իրադարձությունների և մեր երկրում անհանգիստ իրավիճակի համատեքստում։ Մենք շարունակելու ենք անել առավելագույնը՝ ընկերության բազմահազար բաժանորդներին որակյալ ծառայություններ մատուցելու համար», - նշել է «Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Յուրաքանչյուր տարի Global Banking & Finance Review ամսագրի կողմից մրցանակները շնորհվում են շարունակական զարգացում ապահովող, նորարար, առաջադեմ ընկերություններին՝ հաշվի առնելով դրանց ռազմավարությունը և ձեռքբերումները: Հետազոտական թիմից, խմբագրից և հրատարակչից բաղկացած մրցանակաբաշխության ժյուրին ուսումնասիրում է անվանակարգերի թեկնածուներին ըստ հստակ սահմանված չափանիշների և ընտրում հաղթողին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---