15 ապրիլի 2009 - 19:05 AMT
Հայաստանի առաջնություն. «Միկա» - «Բանանց» - 1:1
Ավարտվեց Հայաստանի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որում Աշտարակի «Միկան» իր դաշտում ընդունել էր Երեւանի «Բանանցին»: Այս խաղում արդյունավետ էր միայն երկրորդ խաղակեսը. առաջին խաղակեսում երկու թիմերի երկրպագուներն այդպես էլ ականատես չեղան հակառակորդի դարպասի գրավմանը: Հանդիպման հաշիվը բացեցին «Բանանցի» ֆուտբոլիստները: 65-րդ րոպեին աչքի ընկավ երեւանցիների հարձակվող Արա Բալաբեկյանը: Պատասխան գոլն իրեն երկար սպասեցնել չտվեց: 67-րդ րոպեին «Միկայի» կիսապաշտպան Արմեն Պետրոսյանը հավասարեցրեց հաշիվը, որը մինչեւ խաղի ավարտ մնաց անփոփոխ:

Այսպիսով այս կիսաեզրափակիչ զույգում ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում, որը կկայանա ապրիլի 22-ին:

Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ «Փյունիկը» հաղթանակ տարավ «Ուլիսի» նկատմամբ 1:3 հաշվով եւ գրեթե ապահովեց իր ներկայությունը Հայաստանի առաջնության եզրափակիչ խաղում: