Կյանքից հեռացել է Գայանե Փայտյանը![]() 27 հոկտեմբերի 2022 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Կյանքից հեռացել է լրագրող, սցենարիստ, հեռուստահաղորդավար Գայանե Փայտյանը։ Վերջին տարիներին նա առողջական խնդիրներ ուներ: Փայտյանը ծնվել է 1974-ի հունիսի 30-ին՝ Երևանում։ 1996-ին Փայտյանն ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1995-99 թթ․ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում։ 1998-99 թթ․ եղել է «Նորք» հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի տնօրենը և «Արտ 13» հեռուստաընկերության խմբագիրը, հեղինակել և վարել է «Ծանոթ անծանոթ» հաղորդաշարը։ 1999-2015 թթ․ աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008 թթ․ եղել է Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ էր, 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017-ից՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը։ Փայտյանը նաև մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ էր։ Դասախոսել է Հայաստանի Ֆրանսիական և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում։ ![]() ![]() Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |