27 հոկտեմբերի 2022 - 12:09 AMT
Փաշինյան․ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և անկախության վրա

Հոկտեմբերի 27-ին լրանում է 1999 թվականին Ազգային Ժողովում իրականացված զինված հարձակման 23-րդ տարելիցը, երբ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խումբը ներխուժեց խորհրդարանի դահլիճ և կրակ բացեց։ Ահաբեկչության զոհ դարձան Հայաստանի պետական և քաղաքական մի շարք անվանի գործիչներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը կառավարության նիստի մեկնարկին ասել է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը՝ ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանի և Ռուբեն Միրոյանի, պատգամավորներ Լեոնարդ Պետրոսյանի Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Միքայել Քոթանյանի։

Զինված խմբին պատանդ էին մնացել ողջ մնացած մյուս պատգամավորներն ու նիստը լուսաբանող լրագրողները: Նրանք ազատ արձակվեցին հոկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

Դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին՝ հոգի դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ մեկը՝ Համլետ Ստեփանյանը, 14 տարվա ազատազրկման։ Ցմահ դատապարտվածներից Վռամ Գալստյանը 2004-ին ինքնասպան է եղել:Այժմ նրանցից ողջ են չորսը՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը (խելագարվել է), Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը։