27 հոկտեմբերի 2022 - 12:35 AMT
Մինչև 30 աշխատակից ունեցող 2167 տեխնոընկերություն է գործում հարկային արտոնյալ դաշտում

Հայաստանում գրանցված ու մինչև 30 աշխատակից ունեցող ստարտափnերը գործում են հարկային արտոնյալ դաշտում: Հնարավորությունից օգտվելու համար այս տարի աննախադեպ հայտեր են ստացվել. ծրագրի մեկնարկից մինչև հիմա հավաստագրվել է 2167 տեխնոընկերություն:

Ստեղծվել է 10,000-ից ավելի աշխատատեղ։ Դիմումները կտրուկ շատացել են հատկապես վերջին 1 տարում։ Արտոնյալ պայմանները ՏՏ ոլորտի ստարտափների համար են։

Ոլորտին աջակցելու համար մարտից նոր արտոնություն է գործում՝ վճարված եկամտահարկի վերադարձի տեսքով այն ընկերություններին, որոնք կներգրավեն 10 և ավելի նոր աշխատակից, որոնք նախորդ 6 ամսում նախկինում հարկ չեն վճարել ՀՀ-ում։ Եկամատհարակի մոտ 50 տոկոսի վերադարձ է արվում։ Ծրագիրը պիլոտային է, 1 տարի ժամկետով։

Նախատեսվում է առանձին արտոնություն սահմանել մարզերում գործունեությունն ընդլայնելու համար։