27 հոկտեմբերի 2022 - 14:35 AMT
2022-ի հունվար-սեպտեմբերին եկամտահարկի վերադարձի ծավալն ավելացել է 12.3 մլրդ դրամով

2022-ի հունվար-սեպտեմբերի տվյալներով, Հայաստանում եկամտային հարկի հավաքագրման ծավալը կազմել է 378.9 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 42.5 մլրդ դրամով կամ 12.6%-ով։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

ՊԵԿ նախագահը տեղեկացրել է նաև, որ աճել են եկամտային հարկի հետվերադարձի ծավալները՝ նշելով, որ 2022-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12.3 մլրդ դրամ կամ 67.7%:

Նա նշել է, որ եկամտային հարկի վերադարձի ծավալը գնալով ավելանում է, քանի որ վերադարձի ծանրաբեռնվածությունն ընկնում է հիփոթեքային ծրագրերին։

2022թ․ 9 ամիսների ընթացքում հարկային եկամուտների մեջ ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են հանքարդյունաբերությունից ստացված եկամուտները, որին բաժին է ընկնում հարկային եկամուտների մոտ 8%-ը։