27 հոկտեմբերի 2022 - 15:21 AMT
Դումանյան․ Միավորման արդյունքում բուհերի շենքերը չեն վաճառվի

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Կառավարության նիստից հետո լրագորղների հետ ճեպազրույցում վստահեցրել է, որ բուհերի շենքերը դրանց միավորումից հետո չեն վաճառվելու, նման ծրագիր չկա։

Նա ասել է, որ դա վերաբերում է ոչ միայն առաջիկա ամիսներին ու տարիներին, այլ՝ երկար ժամկետներին, գրում է «Փաստինֆոն»։

«Չկա վաճառքի որևիցե ծրագիր, առևտրային ցանց, հյուրանոցային համալիր։ Նման հարց ընդհանրապես չի քննարկվել»,– ասել է նա։

Դումանյանն ասել է նաև, որ Բրյուսովի անվան համալսարանը Մանկավարժականի և Ֆիզկուլտուրայի ինստիտուտի հետ միավորելու մասին որևէ որոշում դեռ չի ընդունվել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի` Մանկավարժականի և ֆիզկուլտինստիտուտի հետ հնարավոր միավորման գործընթացի մասին, որից հետո Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները բողոքի ակցրներ մեկնարկեցին։ Սեպտեմբերի 1–ին բուհերի միավորման ծրագրի մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նախատեսվում թողնել առավելագույնը 8 բուհ գործող 16-ի փոխարեն։