Պաշտոնական Թբիլիսին իր արտաքին եւ ներքին քաղաքականության վերանայման կարիք ունի

PanARMENIAN.Net - Պաշտոնական Թբիլիսին իր արտաքին եւ ներքին քաղաքականության վերանայման կարիք ունի: Այդ մասին Երեւանում լրագրողներրի հետ կայացած հանդիպմանը հայտնել է Վրաստանի գծով փորձագետ Թամարա Վարդանյանը: «Այսօր վրացական ղեկավարության հիմնական խնդիրը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է: Վրաստանի քաղաքական վերնախավը ոչ մի կերպ չի կարողանում գիտակցել, որ Վրաստանը Հարավային Օսիան եւ Աբխազիան կորցրել է դեռեւս նախքան օգոստոսյան դեպքերը»,- նկատել է Թամարա Վարդանյանը: Այդ ենթատեքստում նա նշել է, որ Հարավային Օսիայի ու Աբխազիայի հարցում վրաց իշխանությունները կոպիտ սխալներ են թույլ տվել դեռեւս 1990-ականներին:



Արտաքին քաղաքականության հարցում, Թամարա Վարդանյանի խոսքով, Միխայիլ Սահակաշվիլիի վարչակազմը պետք է հրաժարվի արեւմտամետ եւ թուրքամետ ուղղություններից: «ԱՄՆ-ն փորձում է որքան հնարավոր է երկար ժամանակ Վրաստանում հակառուսական տրամադրություններ պահպանել: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Հարավային Օսիայի օգտոստոսյան դեպքերից հետո Անկարան շտապեց Վրաստանին ներկայացնել տարածքային բողոքները»,- ընդգծել է փորձագետը:



Թամարա Վարդանյանի խոսքով, այսօր վրացական ընդդիմությունը չունի նոր առաջարկներ, որոնք կարող էին որեւէ կերպ փոխել Վրաստանում առկա դրությունը: «Այսօր Վրաստանի խնդիրը չի կայանում Սահակաշվիլի-Բուրջանաձե հակադրության մեջ: Այդ մարդիկ վաղ, թե ուշ հեռանալու են քաղաքական դաշտից, եւ նրանց փոխարինելու են ուրիշները, բայց Վրաստանի խնդիրն այդպես էլ չլուծված կմնա»,- նշել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---