28 հոկտեմբերի 2022 - 17:58 AMT
Փաշինյանն Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է գործակցության ընդլայնումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ ոստիկանության և Ինտերպոլի միջև համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը:

Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այցի շրջանակում տեղի ունեցող քննարկումները նոր ազդակ կհաղորդեն շուրջ երեք տասնամյակ շարունակվող փոխգործակցությանը, էլ ավելի կբարձրացնեն համատեղ աշխատանքի արդյունավետությունը՝ հանցավորության դեմ պայքարում:

Ինտերպոլի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության հետ համագործակցության մակարդակը և անդրադարձել առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերին ու փոխգործակցության օրակարգին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: