Փաշինյանը` Լուկաշենկոյի ելույթի մասին․ Ով ում ինչքան է սիրում, բացարձակ կապ չունի՝ կա ստեղծված իրավիճակ

Փաշինյանը` Լուկաշենկոյի ելույթի մասին․ Ով ում ինչքան է սիրում, բացարձակ կապ չունի՝ կա ստեղծված իրավիճակ

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀԱՊԿ նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի հետ բարեկամ երկիր են, ասել է, որ Ով ում ինչքան է սիրում` բացարձակ կապ չունի, կա ստեղծված իրավիճակ։

ԼուկաշենկոնՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում ասել է, որ Ադրբեջանը թշնամի կամ հակառակորդ չէ նիստին ներկա անդամ պետություններից ոչ մեկի համար։ «Այսօր Ադրբեջանը ղեկավարող Իլհամ Ալիևը լիովին մեր մարդն է, ինչ կլինի վաղը, ոչ ոք հավերժ չէ, ոչ ոք չգիտի, ուստի այդ սուր հարցերը հիմա է պետք լուծել, Ադրբեջանի գործող ղեկավարության օրոք, ով էլ կանգնած լինի Ադրբեջանի թիկունքին»,-ասել է նա։

Նա հավելել է, որ ասել է այդ մասին նաև նիստի ժամանակ, գրում է Sputnik Արմենիան։

«Առաջնորդներից մեկն ասում է՝ դե, Ադրբեջանը մեզ հարազատ երկիր է և այլն, բայց ես ասացի, որ խոսքն էմոցիաների մասին չէ։ Մեկը մեկին կարող է ավելի սիրել, մեկը մեկին կարող է պակաս սիրել, մեկը մեկին կարող է ավելի հարազատ լինել, խոսքը ՀԱՊԿ-ի պայմանագրային պարտավարությունների մասին է, օրենքի մասին։ Ով ում ինչքան է սիրում` բացարձակ կապ չունի, կա ստեղծված իրավիճակ»,- ասել է Փաշինյանը։

ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած 2 ակնկալիքին՝ քաղաքական գնահատական տալու Բաքվի ագրեսիային և ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի մասին, ասել է՝ «դուք ի՞նչ է՝ չգիտեք մեր դիրքորոշումը, ի՞նչ ճանապարհային քարտեզ»։ «Երկու հարց եք առաջ քաշել, երկուսն էլ ավելի քան տարօրինակ»,- ասել է Լուկաշենկոն։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---