Հայաստան. Սառնամանիքի հասցրած վնասները ճշտման գործընթացում են

PanARMENIAN.Net - Օրերս տեղած ձյան արդյունքում Հայաստանի ցածրադիր մարզերում կարող են տուժել կորիզապտղի ծառերը, չորեքշաբթի օրը լրագրողներին է հայտնել Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալաստյանը: Ինչպես նա հաղորդել է, այս տարի ամենաշատ սառնամանիքները գրանցվել են Տավուշի, Վայոց Ձորի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի մարզերում, որտեղ ջերմաստիճանը իջել էր 4-ից 10:



Գալստյանի խոսքով, Արարատյան դաշտում ջերմաստիճանը 0-ից ցածր չի իջել, եւ այստեղ ցրտահարման հետ կապված խնդիրներ չկան: «Կարծում եմ` դաշտում մենք ոչ մի կորուստներ չենք ունենա, որոնք լուրջ վնասի կբերեին, տարին դեռ առջեւում է, բայց արդեն հիմա կարելի է պնդել, որ սառնամանիքները կորուստների չեն բերի, ինչը թույլ կտա ապահովել շուկան եւ պահպանել գնային քաղաքականությունը»,- ասել է Գալստյանը:



Միեւնույն ժամանակ նա հաղորդել է, որ մոտավորապես մեկ շաբաթ առաջ Արմավիրի մարզի ցածրադիր հատվածում մեկ-երկու ժամվա ընթացքում արձանագրվել է 0 եւ -1 ջերմաստիճան, ինչը չի կարող բացասապես չանդրադառնալ հատկապես կորիզապտղի ծառերի (ծիրան, դեղձ, սալոր) բերքի վրա: Գալստյանը պարզաբանել է, որ մինուսային ջերմաստիճանի պայմաններում անհնար է հաջորդ օրը նշել գյուղատնտեսությանը հասցված վնասի չափը:



Այդ կապակցությամբ նա ավելացրել է, որ գյուղատնտեսության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը համագործակցելու է այն մարզերի տեղական մարմինների հետ, որտեղ արձանագրվել էր մինուսային ջերմաստիճան, կհետազոտի ցրտահարման հետեւանքները, ինչպես նաեւ հասցված վնասի ծավալները: «Հետազոտությունների արդյունքներով կառավարությունը կտնօրինի իրական դրությունը հասցված վնասի մեղմացման համապատասխան միջոցների իրականացման համար»,- ասել է գյուղատնտեսության փոխնախարարը:



Ապրիլի 13-ին Հայաստանի բոլոր մարզերում ձյուն է տեղացել:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---