31 հոկտեմբերի 2022 - 11:34 AMT
Սաղաթելյան․ Նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հանրահավաքի է հրավիրում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հանրահավաք է հրավիրում՝ ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների։ Այդ մասին ան գրել է ֆեսյբուքյան իր էջում։

«Արցախը ոտքի է կանգնել։ Արցախում 1988-ի ոգին է։ Մենք երկար ենք սպասել այս օրվան։ Արցախը միասնական է։ Արցախը տեր է իր պետականությանը։ Արցախից այսօր հստակ ուղերձներ հնչեցին.

-Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։

-Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի համար անընդունելի է Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ։

Արցախը նաև շատ հստակ ասում է.

-Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։

Արցախը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը՝ շարունակել սատարել Արցախին, պաշտպանել Արցախի իրավունքները, կանգնել Արցախի թիկունքին:

Սիրելի հայրենակիցներ, Մեր պարտքն ու պարտականությունն է անսալ Արցախի ձայնին։ Իբրև հայ, իբրև ՀՀ քաղաքացի, իբրև արժանապատիվ մարդ տեր կանգնել Արցախին և Հայաստանին: Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք»,-ասվում է գրառման մեջ:

Նա նշել է, որ Հայաստանը պետք է կանգնի Արցախի կողքին, հայը պետք է տեր կանգնի իր հայրենիքին:

«Համահայկական միասնություն Արցախի և Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և պետականության շուրջ: Առանց Արցախի չկա Հայաստան, առանց Արցախի չկա խաղաղություն»,-ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքին մասնակցելկ են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ ու երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Հանրահավաքին զուգահեռ ընթանում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի, որը հայտարարություն է ընդունել։

ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարությունը: Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում ասել է, որ անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կարող է դիտարկվել որպես Ադրբեջանի մաս:

Հանրահավաքին մասնակցել է մոտ 40,000 քաղաքացի։