Թբիլիսին ամեն ինչ անում է, որպեսզի հայերը լքեն Ջավախքը

PanARMENIAN.Net - Վրաստանը բազմազգ երկիր է, եւ երկրի ներքին խնդիրների լուծումն առանց ազգային փոքրամասնությունների մասնակցության անհնար է: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Արեւմտյան հայերի խնդիրների հետազոտությունների կենտրոնի» գիտա-հետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: «Այսօր ընդդիմության ներկայացուցիչները չեն առաջարկում նոր գաղափարներ, որպեսզի երկիրը դուրս բերեն ստեղծված իրադրությունից: Հենց այդ պատճառով Սամցխե - Ջավախեթիի հայությունը նրանց հետ ոչ մի հույսեր չի կապում: Սա իշխանության համար անհեռանկար պայքար է, եւ Վրաստանի ազգային փոքրամասնությունները անտարբեր են դրա նկատմամբ»,- հայտարարել է հայ փորձագետը:



Խոսելով տարածաշրջանում հայ բնակչության խնդիրների մասին` Հայկազուն Ալվրցյանը նշեց, որ Վրաստանի իշխանությունները տեսնում են խնդրի մեկ լուծում` տարածաշրջանից հայերի դուրս բերումը: «Սամցխե - Ջավախեթիում հայերի պահպանումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Եթե վրացական իշխանություններին հաջողվի հայաթափել այդ տարածաշրջանը, ապա այդ տարածքներում կբնակեցվեն թուրք-մեսխեթները: Այդ դեպքում Հայաստանը կհայտնվի թուրքական շրջափակման մեջ»,- հայտարարեց Հայկազուն Ալվրցյանը` նշելով, որ վրացական իշխանությունները ստեղծում են բոլոր պայմանները, որպեսզի հայերը լքեն այդ շրջանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---