ԿԲ նախագահ․ Գնաճը ՀՀ-ում հասել է 9․9%-ի՝ հավասարվելով ԵՄ ցուցանիշին![]() 31 հոկտեմբերի 2022 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ-ում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը հայտարարել է, որ Հայաստանում գնաճը հասել է 9․9 տոկոսի՝ մտահոգիչ համարելով դա։ «Ի դեպ, սա ԵՄ երկրների գնաճին է հավասար», – ասել է ԿԲ նախագահը, հայտնում է Factor.am-ը: Նա նշել է, որ հարկավոր է զսպել գնաճը։ «Երբ ռուսական կողմից նոր հայտարարություններ եղան՝ մոբիլիզացիայի հետ կապված, տեսանք նոր մարդկանց հոսք, որն ավելացնում է արտաքին պահանջարկի գործոնի ազդեցությունը մեր գնաճի վրա: Մենք մի բանում ենք հաստատակամ, որ անպայմանորեն պետք է բոլոր քաղաքականությունները նպատակադրենք նրան, որ մեր գնաճը զսպենք ու մյուս տարվա ընթացքում գանք թիրախին», – ընդգծել է ԿԲ նախագահը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը գտնվում է պարտքի բարձր միջակայքում, ուստի նախատեսվում է, որ պետական պարտքը նախորդ տարվա 60.3 տոկոս մակարդակից պետք է նվազի մինչև 50 % չգերազանցող մակարդակի: Նա նշել է, որ 2023-ի պետական բյուջեի նախագիծը կոչված է երաշխավորելու մակրոտնտեսական կայունություն։ ![]() ![]() Նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել համապատասխան հոդվածը Ամենից շատ թանկացել է հացաբուլկեղենը՝ 14․1%-ով, և միսը՝ 12․3%-ով Հայաստանի միջազգային պահուստները գրեթե ամբողջությամբ պահվում են արտարժույթով, ոսկի չկա «Այդ ցուցանիշը նշանակում է, որ բիզնես համագործակցությունը զարգանում է դրական հունով», –ասել է նա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |