Փաշինյանը` Սոչիում. Սահմանի անվտանգության, գերիների, ԼՂ-ում խաղաղապահների գոտուց ադրբեջանցիների դուրսբերման և կոմունիկացիաների մասին![]() 31 հոկտեմբերի 2022 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Սոչիում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա ասել է, որ ընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այն մոտեցումները, որոնք առաջարկում է Մոսկվայի նախագիծը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների հաստատման վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Փաշինյանը նաև հավելել է, որ սահմանազատման աշխատանքների մեկնարկից առաջ հարկավոր է բարձրացնել անվտանգության մակարդակը Ադրբեջանի հետ սահմանին, ինչպես նաև լուծել հայ գերիների հայրենադարձման և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցերը։ «Մեզ համար շատ կարևոր է ադրբեջանական զորքերի դուրսբերումը ռուս խաղաղապահների պատասխանտավության գոտուց Լեռնային Ղարաբաղում․․Ի հեճուկս բարձր մակարդակով պայմանավորվածության, ադրբեջանական զորքերը մինչ օրս չեն հեռացել ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց։ Հուսով ենք, այդ հարցը այսօրվա քննարկումների արդյունքում կլուծվի»,-ասել է Փաշինյանը։ Փաշինյանը նաև նշել է, որ ևս կողմ է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը և պատրաստ է ցանկացած պահի գնալ դրան, սակայն շեշտել է, որ դրանք պետք է լինեն Երևանի լիակատար հսկողության տակ։ Հոկտեմբերի 31-ին նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպմանը հնարավոր է փաստաթղթի ընդունում, որը հիմք կծառայի ապագա խաղաղության պայմանագրի համար, գրում է ՌԻԱ Նովոստին։ Հնարավոր է, որ անդրադարձ լինի նաև ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարացնելու առաջարկին։ Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։ Photo. Ria Novosti ![]() ![]() Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո
Նա նաև Ալիևին կոչ է արել համընդանուր համաներում կիրառել Պուտինը տեղեկացրել է նրան ԼՂ «հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին» Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |