Փայլան․ Թուրքիա-Հայաստան գործընթացի շուրջ շահեկան զրույց ունեցանք

Փայլան․ Թուրքիա-Հայաստան գործընթացի շուրջ շահեկան զրույց ունեցանք

PanARMENIAN.Net - Այցով Երևանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման մասին՝ նրա հետ զրույցն անվանելով շահեկան։

«Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ և Հայաստան-Թուրքիա երկխոսութեան գործընթացի Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ Թուրքիա-Հայաստան բնականոնացման գործընթացի շուրջ շահեկան զրույց ունեցանք»,-ասվում է գրառման մեջ։

Հայաստանում Փայլանը մի շարք հանդիպումներ է ունեցել ինչպես գործող պաշտոնյաների՝ վարչապետի, ԱԺ նախագահի և այլոց, այնպես էլ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---