Ռայիսի․ ՀՀ վարչապետի այցը շրջադարձային կլինի հարաբերությունների զարգացման համար![]() 1 նոյեմբերի 2022 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թեհրան երկու երկրի հարաբերությունների զարգացման համար շրջադարձային կետ կլինի: Այս մասին Ռայիսին ասել է ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը, գրում է RegionMonitor-ն իրանական IRNA-ին հղումով: Ռայիսին ընդգծել է, որ Իրանը զգայուն է Կովկասում տարածաշրջանային զարգացումների նկատմամբ՝ հավելելով, որ այս տարածաշրջանն Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մասն է: «Կովկասում անվտանգությունն ու կայունությունն Իրան համար շատ կարևոր է: Հայաստանի վարչապետի հետ բանակցություններում երկուստեք ընդգծվել է, որ տարածաշրջանային խնդիրների լուծումը պետք է լինի տարածաշրջանի ձեռքում, և օտարների ցանկացած միջամտություն խնդիրները լուծելու փոխարեն միայն խնդիրներ է ստեղծելու: Կովկասի հնարավորությունները կարող են այս տարածաշրջանում կայուն անվտանգություն և խաղաղություն երաշխավորել»,-ասել է ԻԻՀ նախագահը: Ռայիսին նաև հավելել է, որ երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը վերջին ամիսներին 43 տոկոս աճ է գրանցել: Այս համատեքստում նա շեշտել է, որ անհրաժեշտ է առևտրաշրջանառության ծավալը հասցնել 3 մլրդ դոլարի: Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկու երկրի ղեկավարի առանձնազրույցից հետո տեղի կունենա ընդլայնված հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների և պատվիրակության անդամների մասնակցությամբ։ Նշվում էր նաև, որ նախատեսվում է նաև համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում։ Աշխատանքային այցով Իրանում է գտնվում նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը։ ![]() ![]()
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |