Փրայս․ ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններին և կայուն խաղաղության հաստատմանը![]() 2 նոյեմբերի 2022 - 12:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել երկկողմ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ ինչպես գործընկերների, այնպես էլ բազմակողմ կազմակերպությունների շրջանակում։ Փրայսը նշել է՝ Պետդեպի դիրքորոշումն այն է, որ ուղիղ երկխոսությունն է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հաստատման գրավականը։ «Մենք անելու ենք ամեն բան, ինչ համարում ենք առավել օգտակար, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատվի»,– ասել է Փրայսը։ Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։ Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։ Photo. AP ![]() ![]()
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |