2 նոյեմբերի 2022 - 13:50 AMT
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի նոյեմբերի 5-ի հանրահավաքին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է նոյեմբերի 5-ի հանրահավաքին: Այդ մասին հայտնել է նրա գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հանրահավաք է հրավիրում՝ ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների։

Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքին մասնակցելկ են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ ու երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Հանրահավաքին զուգահեռ ընթանում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի, որը հայտարարություն է ընդունել։

ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարությունը: Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում ասել է, որ անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կարող է դիտարկվել որպես Ադրբեջանի մաս: Հանրահավաքին մասնակցել է մոտ 40,000 քաղաքացի։