2 նոյեմբերի 2022 - 13:51 AMT
Israir Airlines-ը թռիչքներ է մեկնարկել Թել Ավիվ-Երևան երթուղով

Israir Airlines ավիաընկերությունը նոյեմբերի 1-ից մեկնարկել է Թել Ավիվ – Երևան – Թել Ավիվ երթուղով չվերթերը:

Դրանք կիրականցվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրը, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: