ՊՆ-ին 20 մլրդ դրամ կհատկացվի շենք-շինությունների բարեկարգման համար

ՊՆ-ին 20 մլրդ դրամ կհատկացվի շենք-շինությունների բարեկարգման համար

PanARMENIAN.Net - ՀՀ պետական բյուջեից պաշտպանության նախարարությանը կտրամադրվի 20 մլրդ դրամ։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում՝ առանց զեկուցման ու քննարկման, հայտնում է «Փաստինֆոն»։

Ինչպես նշված է հիմնավորման մեջ, գումարն ուղղվելու է Պաշտպանության նախարարության «ՀՀ պաշտպանության ապահովում», «ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում» և «Շենքերի և շինությունների շինարարություն» ծախսային ծրագրերի ֆինանսավորմանը:

Ծրագրերի վերաբերյալ այլ մանրամասներ հիմնավորման մեջ ներկայացված չեն։

2023 թվականի պաշտպանական ծախսերը կկազմեն 509 միլիարդ դրամ կամ 1,2 միլիարդ դոլար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---