«Փեթակի» գործունեությունը ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է

«Փեթակի» գործունեությունը ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է

PanARMENIAN.Net - «Փեթակ» ՍՊԸ գործունեությունը ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետներն ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին «Փեթակ» ՍՊ ընկերության համապատասխան հայտի հիման վրա Արշակունյաց 17ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերությունում իրականացրել է վերահսկողական աշխատանքներ՝ Տեսչական մարմնի կողմից 2021թ․ հուլիսի 1-ին տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։

Արդյունքում պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում տրված կարգադրագրի կետերից ամբողջությամբ վերացվել է արձանագրված խախտումների կեսից ավելին, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ։

ՔՏՀԱ տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել «Փեթակ» ՍՊԸ հետագա գործունեությունը, ինչպես նաև արձակել նոր կարգադրագիր՝ դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ՝ դրա համար սահմանելով հստակ ժամանակացույց։

Օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո, որի հետևանքով 16 զոհ կա և մեկ անհետ կորած, փրկարարական աշխատանքների ընթացքում Քրիստափորի փողոցն անվտանգության նկատառումներից ելնելով փակվել է: Չէր գործում նաև նույն փողոցի հակառակ մայթին գտնվող «Փեթակ» առևտրի կենտրոնը: տասխանին։ Սեպտեմբերին «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն անժամկետ գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են Քրիստափորի փողոցի երթևեկությունը երկկողմանի բացել, որպեսզի մարդիկ կարողանան առանց արհեստական խոչընդոտների այցելել առևտրի կենտրոն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---