Մեսրոպ Առաքելյանը ժամանակավորապես տեղափոխվել է Արցախ․ Վարդանյանի խորհրդականը կլինի

Մեսրոպ Առաքելյանը ժամանակավորապես տեղափոխվել է Արցախ․ Վարդանյանի խորհրդականը կլինի

PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր աջում՝ հավելելով, որ ժամանակավորապես տեղափոխվել է Արցախ։

«Արցախյան պատերազմից հետո յուրաքանչյուր առիթ օգտագործել եմ Արցախի առջև ծառացած մարտահրավերների լուծման հարցում իմ բաժին պատասխանատվությունը ստանձնելու։

Ցավոք, պատերազմից երկու տարի անց էլ Արցախը շարունակում է ունենալ մեծ նվիրման կարիք՝ պատմական այս ծանր ժամանակաշրջանը հաղթահարելու համար։

Ի աջակցություն Արցախի պետք է ապրել Արցախում, աշխատել Արցախում, գնալ Արցախ, աշխատել Արցախի համար...

Ռուբեն Վարդանյանի առաջարկով ժամանակավորապես տեղափոխվել եմ Արցախ՝ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու հանուն Արցախի։ Իմ գործունեության հիմնական հատվածն անցնելու է Արցախում՝ որպես պետական նախարարի խորհրդական։

Վստահ եմ՝ մեզ հաջողվելու է ամրապնդել Արցախի հայկականությունը, արցախցու՝ իր հողում ապրելու հավերժականությունը։

Այլևս ոչ մեկ, ոչ մի տեղ չպետք է կասկածի տակ դնի այս ճշմարտությունները։

Արցախը կա և մնալու է հայկական»,-ասվում է գրառման մեջ։

Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշանակվել է ԱՀ պետնախարար։ Վարդանյանը կհամակարգի բոլոր ոլորտները, ուժայիններից բացի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---