G7-ը զգուշացրել է ՌԴ-ին միջուկային զենքի կիրառման «լուրջ հետևանքների» մասին

G7-ը զգուշացրել է ՌԴ-ին միջուկային զենքի կիրառման «լուրջ հետևանքների» մասին

PanARMENIAN.Net - G7-ի երկրները դատապարտել են Մոսկվայի «ատոմային հռետորաբանությունը» և զգուշացրել Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման «լուրջ հետևանքների» մասին։

«Ռուսաստանի անպատասխանատու միջուկային հռետորաբանությունն անընդունելի է։ ՌԴ կողմից միջուկային զենքի ցանկացած կիրառում լուրջ հետևանքների կհանգեցնի։ Մենք նաև մերժում ենք ՌԴ կեղծ հայտարարություններն այն մասին, թե Ուկրաինայում «kեղտոտ ռադիոլոգիական ռումբ» են պատրաստում։ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հաստատել են, որ այդ մեղադրանքներն անհիմն են»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԲԿ-ն։

G7-ի երկրները նաև դատապարտել են Զապարոժիեի ատոմակայանի «զարվթումն ու ռազմականացումը» ՌԴ կողմից։

Միջուկյաին զենքի հնարավոր կիրառման մասին խոսակցություններն ընթանում են արդեն մոտ մեկ ամիս՝ սեպտեմբերի 21-ից, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարելով մասնակի զորահավաի մասին, հայտարարեց նաև, որ ՌԴ-ն կպաշտպանվի իր ունեցած «բոլոր միջոցներով»։ Նա նաև զգուշացրել էր միջուկային զենքի կիրառման հետևանքների մասին բոլոր նրանց, ովքեր կխոսեն այն կիրառելու հնարավորության մասին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---