Պեսկով․ ՌԴ-ն հորդորում է Ադրբեջանին և ՀՀ-ին ձեռնպահ մնալ ապակայունացնող գործողություններից![]() 7 նոյեմբերի 2022 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը երկու երկրի միջև։ Նա այդ մասին ասել է՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլն արձագանքել ՀՀ և Ադրբեջանի միջև «փոխհրաձգության վերսկսման մասին հաղորդագրություններին», գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք նախկինի պես կոչ ենք անում երկու երկրին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից ու քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- ասել է Պեսկովը։ Նոյեմբերի լույս 7-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։ ![]() ![]()
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |