Իրանում ասել են` Շիրազի ահաբեկչության կազմակերպիչն Ադրբեջանի քաղաքացի է 7 նոյեմբերի 2022 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ Շիրազ քաղաքի Շահ-Չերախ դամբարանում տեղի ունեցած ահաբեկչությունն Ադրբեջանի քաղաքացի է կազմակերպել։ «Երկրի ներսում ահաբեկչական օղակի գլխավոր կազմակերպիչն ու գործողությունների համակարգողն Ադրբեջանի քաղաքացի է, որը Թեհրան ժամանելուն պես անմիջապես կապ է հաստատել «Իսլամական պետության» ներկայացուցիչների հետ Աֆղանստանում և տեղեկացրել, որ գտնվում է Իրանում։ Մզկիթում ահաբեկչություն կազմակերպած խմբի կազմում կային նաև Աֆղանստանի և Տաջիկստանի քաղաքացիներ»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ Ընդհանուր առմամբ, ահաբեկչության գործով 26 անձ է ձերբակալվել։ Հոկտեմբերի 26-ին երեք անհայտ անձ կրակ է բացել Շիրազում Շահ Չերախի դամբարանի մոտ։ Հարձակման զոհ է դարձել 15 մարդ, 27-ը՝ վիրավորվել է։ Հոկտեմբերի 30-ին Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմեդ Բահար Ղալիբաֆը Իսրայելին էր մեղադրել Շիրազում ահաբեկչության կազմակերպման համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |