Նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում![]() 8 նոյեմբերի 2022 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում: Այս անգամ երևույթը կարելի է տեսնել Ասիայից, Ավստրալիայից, Խաղաղ օվկիանոսից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից։ Հայաստանից այն հնարավոր չէ դիտել, քանի որ այդ ժամանակ այստեղ ցերեկ է, հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։ Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է այն: Խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով, ինչը շատ գեղեցիկ տեսք է հաղորդում այդ երկնային մարմնին: Խավարման կիսաստվերը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 12։02-ին և կավարտվի 17։56։ Ցանկացողները կարող են խավարմանը հետևել առցանց։ ![]() ![]() Ծառայությունների գնման բաց մրցույթ է հայտարարվել Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |