Մեծ հեռուստացույց՝ մատչելի գնով․ Նոր առաջարկ Team Telecom Armenia-ից![]() 9 նոյեմբերի 2022 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն, շարունակելով ընդլայնել իր առաջարկները և զարգացնել հաճախորդներին համալիր ծառայություններ մատուցելու կոնցեպտը, հայտարարում է իր մասնաճյուղերից TCL հեռուստացույց ձեռք բերելու հնարավորության մասին։ Բաժանորդագրվելով ընկերության Cosmo և Combo փաթեթներից որևէ մեկին 12 ամսով՝ Team-ի հաճախորդները կարող են գնել TCL 7-րդ սերնդի սմարթ հեռուստացույց 197,000 դրամ աննախադեպ գնով ու դիտել մեծ ֆուտբոլը՝ Աշխարհի առաջնությունը, մեծ էկրանին։ TCL 55” անկյունագծով Android TV-ի գլխավոր հատկանիշներն են 4K UltraHD էկրանը, ձայնային կառավարումը, Dolby Vision·Atmos տեսաձայնային տեխնոլոգիան, ինչպես նաև YouTube, խաղեր և այլ պահանջված հավելվածներ Play Market-ից ներբեռնելու հնարավորությունը։ Հեռուստացույցի համար տրամադրվելու է 1 տարվա երաշխիք, իսկ ձեռք բերել կարելի է և՛ կանխիկ, և՛ ապառիկ եղանակով։ Նշենք նաև, որ այս հեռուստացույցներում արդեն առկա է Team TV հավելվածը և դրա օգտագործման համար անհրաժեշտ չէ հավելյալ սարք։ Ի դեպ, հեռուստացույցը հնարավոր է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության՝ 277,000 դրամով։ 2021 թվականին TCL-ի Android Smart TV-ն ճանաչվել է ամենավաճառվողը, իսկ TCL Electronics-ը LCD հեռուստատեսային բրենդերի շարքում երկրորդն է աշխարհում։ Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։ ![]() ![]() Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |