9 նոյեմբերի 2022 - 17:10 AMT
Նոյեմբերի 10-14-ը Երևանում տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-11-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝ նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +13, +14 աստիճան։