9 նոյեմբերի 2022 - 18:37 AMT
Ոստիկանությունը նրբերշիկ կերած շների անկման վերաբերյալ նյութերն ուղարկել է նախաքննական մարմին

Նոյեմբերի 9-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին կոլեկտիվ դիմում է ստացվել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 8-10 շուն այգում կերել է անհայտ նյութով լցված նրբերշիկ և սատկել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Օրերս տարբեր սոցիալական հարթակներում և ԶԼՄ-ներում հրապարակումներ էին եղել, որ Նոր Նորք վարչական շրջանում շների թունավորման դեպքեր են գրանցվել։

Նշվում է, որ մամուլի հրապարակումներն ուսումնասիրվում էին ոստիկանության Նոր Նորքի բաժնում։