Փաշինյան․ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն

Փաշինյան․ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթներին, ասել է, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն։

Վարչապետը հավելել է, որ Ալիևի մտադրությունն արտահայտված է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների տեղակայման ժամկետների մասին նրա մեկնաբանություններում, որոնք կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը։

«Ադրբեջանի նախագահն ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային ու կարևոր ներդրումը անվտանգության և կայունության աապահովման գործում, ավելին՝ ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը», - ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստում։

Նա նշել է, որ Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հաջորդ օրը, երբ պատվիրակությունները նույնիսկ դեռ չէին վերադարձել իրենց երկրներ։

«Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենն օրեր առաջ, հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին։ Ալիևը բարձարաձայնում է ՀՀ-ի ինքնիշխան տարածքների մասին ունեցած նկրտումների մասին՝ Հայաստանի մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ՝ խաղաղ բնակչությանն ահաբեկելու ակնհայտ մղումով»,- ասել է Փաշինյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով զինվորականների առջև կրկին սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ ասելով, թե սեպտեմբերի 13-14-ի «գործողությունից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանի գոտու առանցքային ռազմավարական բարձունքներում և Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Նա ասել է նաև, որ ռազմավարական բարձունքներից իրենք կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Սևանա լիճը՝ նշելով, այդ տեղանունների ադրբեջանական տարբերակները։ Ալիևն ասել է նաև, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում ժամանակավոր են տեղակայված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---