Արշակյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին

Արշակյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է  ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեի հետ հանդիպմանը երախտիքի խոսքեր է հղել ծանր մարտահրավերներին դիմակայող Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի դրսևորած բացառիկ համերաշխության ու սատարման համար: Նա գոհունակությամբ է ընդգծել ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային Ֆրանսիայի՝ պետական ամենաբարձր մակարդակով հասցեական արձագանքն ու իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ կարևոր հանձնառությունը:

Անդրադարձ է կատարվել սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիային, դրա աշխարհաքաղաքական և հումանիտար հետևանքներին, Ադրբեջանի իշխանությունների ծավալապաշտական և ագրեսիվ քաղաքականությանը, բանակցային գործընթացին:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անունից Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

i>Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---