Սոցապի աշխատողներն ու գործարարը մեղադրվում են ծերերի խնամքի տների համար նախատեսված գումարի հափշտակման մեջ![]() 11 նոյեմբերի 2022 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում «Լեքսհաբ» ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ։ Ըստ Գլխավոր դատախազության, ընկերության տնօրենը և 100 տոկոս բաժնետերը պատրաստել և օգտագործել է բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ և նախարարության պաշտոնատար անձանց հետ համատեղ կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն՝ կազմելով մատակարարվելիք ապրանքի կեղծ տեխնիկական բնութագիր: Մասնավորապես, Արմավիրի մարզի երկու գյուղերում ձեռք բերված առանձնատները, որոնք, ըստ փաստաթղթերի ունեցել են երկու սանհանգույց և եղել են պիտանի բնակության համար, պարզվել է՝ չեն համապատասխանել Նախարարության ներկայացրած բնութագրին: Սակայն, հրատապ մեկ անձից գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը ընտրված մասնակից է ճանաչել ՍՊ ընկերությանը և հաստատել պայմանգիրը: Բացի այդ, Նախարարության գլխավոր քարտուղարը, տեղյակ լինելով չհամապատասխանող տեխնիկական բնութագրին, Նախարարության մյուս պաշտոնատար անձանց միջոցով դրական եզրակացությամբ հաստատել է, որ բնութագրի և գույքի որակակական հատկանիշների միջև անհամապատասխանություններ առկա չեն: Նախարարության պաշտոնատար անձանց և ՍՊ ընկերության միջև մոտ 18․2 և 18․5 մլն դրամ շուկայական արժեքով առանձնատների պայմանագրերը կնքվել են 26․7 և 27 մլն դրամ արժեքներով, որն էլ փոխանցվել է ընկերությանը։ Արդյունքում տնօրենը հափշտակել է 17 մլն 160 հազար դրամը: Ավելի վաղ կառավարության 2019 թվականի որոշմամբ, սոցապ նախարարությանը հատկացվել էր 270 մլն դրամ՝ շենքերի և բնակարանների ձեռքբերման ու կահավորման՝ այդ թվում նաև տարեցների բնակության համար խնամքի տների ձեռքբերման համար: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համարմեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով_ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |