12 նոյեմբերի 2022 - 13:32 AMT
Միրզոյանը Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում հանդիպել է Մակրոնին

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովի աշխատանքների շրջանակում հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Միրզոյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է նոյեմբերի 10-ից։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ հանդիպմանը նա ասել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։